Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Քաղաքացիների ընդունելության կարգը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կատարած հանցագործությունների, պետության շահերի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, օրինականության խախտումների մասին դիմումների, բողոքների և առաջարկությունների (այսուհետ՝ դիմում), պետական մարմինների պաշտոնատար անձանց գրագրության քննարկման, ինչպես նաև դատախազությունում քաղաքացիների և այլ անձանց ընդունելության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնակարգի համաձայն:

 

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ստացված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս իրենց իրավունքների ու ազատությունների խախտման վերաբերյալ դիմումների քննարկման կարգն իրականացվում է ԼՂՀ գլխավոր դատախազության միջոցով՝ սույն կանոնակարգի 29-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն և միջազգային պայմանագրերի համապատասխան:
  2. Դիմումները կարող են լինել անհատական, այսինքն` տրված լինեն անձամբ այն քաղաքացու կողմից, ում իրավունքները խախտվել են, կամ նրա ներկայացուցչի, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով` հասարակական կազմակերպության, աշխատանքային կոլեկտիվի կողմից: Դիմում տալու քաղաքացիների իրավունքը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները:

168.Իր կամ այլ անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի վերականգնման, դատախազության գործունեությունը քննադատող` դատախազություն դիմում ներկայացնելու պատճառով քաղաքացու հետապնդումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

169.Դիմումատուն դիմումների քննարկման ընթացքում դատախազության պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) հետևանքով իրեն պատճառված վնասը դատական կարգով հատուցելու և բարոյական վնասը վերականգնելու իրավունք ունի:

170.Դիմումներն ընդունելու, հաշվառելու, գրանցելու, դրանցով հսկողական վարույթներ կազմելու, ձևակերպելու, բազմացնելու, համակարգելու և պահպանելու, ինչպես նաև դրանց կատարումը վերահսկելու կարգը սահմանվում է սույն կանոնակարգով և գլխավոր դատախազի իրավական այլ ակտերով:

171.Իր դիմումի քննարկումը դադարեցնելու մասին քաղաքացու հայտարարությունը դատախազին իրավունք է տալիս դադարեցնելու հետագա ստուգումը, եթե ստացված նյութերում չկան օրենքի խախտման մասին այնպիսի տվյալներ, որոնք դատախազական լիազորությունների կիրառում են պահանջում:

172.Սույն կանոնակարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները` 1)պետական մարմինների պաշտոնատար անձանց գրագրություն` պաշտոնատար անձի գրավոր շարադրված գրությունը, առաջարկությունը, հարցումը, բողոքը կամ միջնորդությունը. 2)առաջարկություն` օրենքների և այլ նորմատիվ ակտերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործման, հասարակական հարաբերությունների զարգացման, սոցիալ–տնտեսական և այլ ոլորտներում պետության և հասարակության գործունեության բարելավման վերաբերյալ դիմումատուի նկատառումը. 3)դիմում` իր սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ այլ անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցելու մասին քաղաքացու խնդրանքը կամ օրենքի և այլ նորմատիվ ակտերի խախտման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքում թերությունների մասին հաղորդումը, կամ նշված պաշտոնատար անձանց գործունեության քննադատությունը. 4)բողոք` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի կամ այլ անձանց ազատությունների և օրինական շահերի վերականգնման կամ պաշտպանության մասին քաղաքացու խնդրանքը. 5)միջնորդություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում որոշակի կարգավիճակի, իրավունքների և ազատությունների ճանաչման մասին գրավոր ձևով շարադրված դիմումատուի խնդրանքը. 6)կոլեկտիվ դիմում` երկու և ավելի անձանց դիմումը, ինչպես նաև ցույցի, հանրահավաքի ժամանակ ընդունված դիմումը, որը ստորագրված է ցույցի, հանրահավաքի կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից. 7) պաշտոնյա կամ պաշտոնատար անձ` անձ, որը մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իրականացնում է իշխանության ներկայացուցչի լիազորություններ, կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ. 8)դիմումի կրկնօրինակ` դիմումատուի դիմումը, որը հանդիսանում է նախորդ դիմումի պատճենը, կամ նույն հարցով և միևնույն անձի շահերից բխող դիմումի մեկ այլ օրինակը. 9)կրկնակի դիմում` միևնույն հարցի վերաբերյալ նույն անձից ստացված դիմումը, որում` ա.բողոքարկվում է դատախազությունում ստացված նախորդ դիմումի կապակցությամբ ընդունված որոշումը. բ.հաղորդվում է նախորդ դիմումը ոչ ժամանակին քննարկելու մասին, եթե այն ստանալու պահից լրացել են քննարկման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և իրավական այլ ակտերով նախատեսված ժամկետները. գ.նշվում են նախորդ դիմումի քննարկման և լուծման ժամանակ թույլ տրված թերությունները. 10)պետական մարմինների հարցում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ ընդունված հարցումն այն հարցերի շուրջ, որոնք գլխավոր դատախազի իրավասության շրջանակներում են. 11)իրավասու պաշտոնատար անձի հարցում` օրենքի խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազին ուղարկված պատշաճ ձևակերպված փաստաթուղթ, որը պարունակում է դրանք վերացնելու առաջարկություններ. 12)իրավասու պաշտոնատար անձի գրություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից դատախազությանն ուղարկված փաստաթուղթ, որը հաղորդում է պարունակում օրենքի խախտումների մասին, ինչպես նաև ոչ որպես հարցում ձևակերպված խնդրանք՝ տրամադրելու իրենց գործունեության հետ կապված տեղեկություններ, տվյալներ և փաստաթղթեր:

173.Սույն գլխի դրույթները տարածվում են ընդունելության ժամանակ, փոստով, հեռահաղորդակցման այլ միջոցներով, բանավոր կամ գրավոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտումների վերաբերյալ ստացված դիմումների (գրագրության) նկատմամբ:

174.Գրավոր դիմումը (գրագրությունը) ենթակա է պարտադիր գրանցման` դատախազությունում ստացվելու պահից՝ մեկ օրվա ընթացքում: 175.Դատախազությունում հանցագործության մասին հաղորդումներն ընդունվում են դատավարական նորմերին համապատասխան:

176.Քննիչի և հետաքննության մարմնի վարույթում քննվող քրեական գործերի քննության հետ կապված գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքները, ինչպես նաև դատարանի դատավճիռների, վճիռների և որոշումների դեմ բերված բողոքները ստուգվում են դատավարական նորմերին համապատասխան:

177.Սույն կարգով քննարկվում են նաև զանգվածային լրատվության միջոցների ուղարկած դիմումները:

178.Քաղաքացու, պաշտոնատար կամ այլ անձի գրավոր դիմումը պետք է պարունակի՝ 1)դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը. 2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը). 3) դատախազության անվանումը, որին ներկայացվում է դիմումը. 4) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան). 5)դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը ¥եթե այդպիսիք ներկայացվում են). 6) դիմումը գրելու տարին, ամիսը և ամսաթիվը. 7)դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը: 179.Եթե դիմումը հանձնվում է ներկայացուցչի միջոցով, ապա վերջինս պետք է ունենա oրենքով uահմանված կարգով տրված լիազորագիր: 180.Դատախազությունում անձանց ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, սույն կարգի իմաստով, համարվում է դիմում, եթե դրանում առկա են սույն կանոնակարգի 178-րդ կետի 1-ին, 2-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները:

181.Եթե դիմումը դիմումատուի մասին սույն կանոնակարգի 178-րդ կետի 1-ին, 2- րդ ենթակետերով նախատեսված տվյալներ չի պարունակում, որով պետք է ուղարկվի պատասխանը, այն չի քննարկվում: Նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող դիմումն ուղարկվում է համապատասխան մարմնին` ըստ ենթակայության: Այն դիմումները, որոնք չունեն կանոնակարգի 178-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տվյալները, այդ մասին եռօրյա ժամկետում հայտնվում է դիմումի հեղինակին, չբավարարված տվյալները լրացնելու համար:

182.Այն դիմումները, որոնք չունեն լուծման համար բավարար տվյալներ ¥բողոքարկվող որոշումն ընդունված մարմնի, ընդունման ժամանակի մասին, ներկայացվող պահանջը և այլն), եռօրյա ժամկետում վերադարձվում են դիմումատուին` չբավարարող տվյալները լրացնելու առաջարկությամբ, միաժամանակ պարզաբանելով, թե ում է անհրաժեշտ դրա համար դիմել: Դիմումատուի կողմից՝ առաջարկվող լրացմամբ դիմումի նորից ներկայացման դեպքում, այն քննարկվում է սույն կարգին համապատասխան՝ որպես առաջին անգամ ստացված:

183.Քննարկման ընթացքում առանց դիմումատուի համաձայնության չի թույլատրվում հրապարակել դիմումի (գրագրության) բովանդակությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալները: Տվյալների հրապարակում չի համարվում գրավոր դիմումի ուղարկումն այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի իրավասության մեջ է մտնում դիմումում բարձրացված հարցերի լուծումը: 184.Եթե գրավոր դիմումի տեքստը ընթեռնելի չէ, ապա դրան պատասխան չի տրվում: Այդ մասին յոթնօրյա ժամկետում հայտնվում է դիմումի հեղինակին, եթե նրա անունը, ազգանունը և հասցեն հնարավոր լինի կարդալ:

185.Եթե դիմումում (գրագրությունում) բարձրացված հարցերին ըստ էության պատասխան տալ հնարավոր չէ առանց պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելու, ապա դիմումատուին հաղորդվում է իր դիմումում բարձրացված հարցին ըստ էության պատասխան տալու անհնարինության մասին` նշված տվյալները հրապարակելու անթույլատրելիության պատճառաբանությամբ:

186.Դիմումի (գրագրության) լրիվ, օբյեկտիվ և ժամանակին քննարկման համար պատասխանատվություն են կրում դատախազության ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:

187.Յուրաքանչյուր դիմումի (գրագրության) առնչությամբ՝ դատախազության ստորաբաժանումների և դատախազությունների կողմից իրականացվում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ 1) ընդունվում է վարույթ. 2)լուծման համար ուղարկվում է դատախազության այլ ստորաբաժանում. 3) լուծման համար ուղարկվում է այլ մարմիններ. 4) կցվում է ավելի վաղ ներկայացված դիմումին. 5) վերադարձվում է դիմողին:

188.Ստացված դիմումի փաստական հանգամանքները ստուգելու նպատակով, ելնելով նպատակահարմարությունից, այն կարող է ուղարկվել դատախազության համակարգի այլ իրավասու ստորաբաժանում կամ դատախազություն՝ այդ մասին ծանուցելով դիմումատուին:

189.Եթե դիմումի քննարկումը վերապահված է դատախազության համակարգի մի քանի դատախազությունների իրավասությանը, ապա եռօրյա ժամկետում դիմումի պատճենն ուղարկվում է համապատասխան ստորաբաժանումներ՝ ուղեկցական գրության մեջ նշելով կատարման, արդյունքների ամփոփման և հարցի վերջնական լուծման համար պատասխանատու պաշտոնատար անձին:

190.Այլ մարմինների լուծման ենթակա դիմումը, գրանցման պահից եռօրյա ժամկետում, ուղարկվում է ըստ պատկանելության՝ միաժամանակ այդ մասին հայտնելով դիմումատուին:

191.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գրագրության վերահասցեագրումով ուղեկցական նամակները ստորագրում են դատախազության ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:Քաղաքացիների դիմումների վերահասցեագրումով ուղեկցական նամակները ստորագրում են դատախազության ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները: 192.Դիմումը` քննարկման համար այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձի ուղարկելիս, անհրաժեշտության դեպքում, այդ մարմնից կամ պաշտոնատար անձից կարող են պահանջվել դիմումի քննարկման արդյունքների մասին նյութեր կամ փաստաթղթեր: 193.Արգելվում է քննարկման համար դիմումն ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին, ում որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է:

194.Գլխավոր դատախազությունում նախնական քննարկումից հետո, գլխավոր դատախազին զեկույցի համար ներկայացվում են` 1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի օգնականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների գրագրությունները. 2)գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները և գրագրությունը, որոնցում բողոքարկվում են դատախազության աշխատողների որոշումները, կամ այն որոշումները, որոնք պարունակում են դատախազության աշխատակցի կողմից թույլ տված չարաշահումների կամ իրավախախտումների մասին տեղեկություն. 3)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և այլ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց կողմից թույլ տված կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ իրավախախտումների փաստերով այլ անձանց գրագրությունը և դիմումները:

195.Գլխավոր դատախազի տեղակալին, դատախազության ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարներին զեկույցի համար ներկայացվում են համապատասխանաբար իրենց իրավասությանն առնչվող դիմումները և գրագրությունը՝ բացառությամբ սույն կարգի 194-րդ կետով նախատեսվածի:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի օգնականների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների գրագրությունները, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից հսկողության վերցված դիմումների (գրագրության) հաշվառումն իրականացվում է առանձին:

197.Սխալ նշագրման դեպքում, դիմումն` իրավասու ղեկավարի մակագրությամբ, իսկ տարաձայնության դեպքում` դատախազի տեղակալի ցուցումով, ստացման պահից եռօրյա ժամկետում, փոխանցվում է դատախազության այն ստորաբաժանմանը կամ դատախազությանը, որի իրավասությանը վերապահված է դրա լուծումը: 198.Դիմումը կարող է թողնվել առանց քննարկման եթե՝ -այն ուղղակի միջամտում է դատախազության գործունեությանը: Այդ մասին ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում, դիմումատուին ուղարկվում է պատճառաբանված հաղորդում՝ այդպիսի գործողությունների անթույլատրելիության մասին: -պարունակում է անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի կյանքին, առողջությանը կամ գույքին ուղղված սպառնալիքներ: Նման դեպքում այդ մասին ծանուցվում է դիմումատուին` նշելով իրավունքը չարաշահելու անթույլատրելիության մասին: -այն զուրկ է տրամաբանությունից և իմաստից, կամ ստուգման նյութերում առկա է հոգեկան հիվանդության հետևանքով դիմումատուին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը:

199.Դիմումն ըստ էության առանց պատասխանի թողնելու մասին եզրակացություն կայացնում են դատախազության ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարները:

200.Դիմումատուի հետ թղթակցությունը դադարեցվում է, եթե դիմումի մեջ նոր փաստեր չեն ներկայացվում, իսկ նախապես ձևակերպված փաստերը լիարժեք, անկողմնակալ, բազմիցս ստուգվել են և պատասխաններ են տրվել սույն կարգով նախատեսված դատախազության իրավասու պաշտոնատար անձի կողմից: 201.Թղթակցությունը դադարեցվում է դիմումն ուսումնասիրողի պատճառաբանված եզրակացության հիման վրա, որը հաստատվում է գլխավոր դատախազի տեղակալի կողմից, իսկ Ստեփանակերտ քաղաքի, շրջանների դատախազություններում՝ համապատասխան դատախազությունների ղեկավարների կամ նրանց տեղակալների կողմից: Նշված եզրակացության մասին դիմողին ուղարկվում է ծանուցում: 202.Դիմումի կամ գրագրության լուծման ընթացակարգը, որն ապահովում է դրանցում արծարծված խնդիրների առավել համակողմանի, անկողմնակալ և արագ լուծումը, որոշվում է դատախազության համակարգի համապատասխան ղեկավար պաշտոնատար անձի կողմից:

203.Քաղաքացիների իրավունքների և ազատությունների պարբերաբար խախտումների, օրենքի բազմաթիվ կամ կոպիտ խախտումների վերաբերյալ դիմումատուի կողմից ներկայացված փաստարկները, որոնք համապատասխան դատախազության դատախազների կողմից ըստ էության գնահատականի չեն արժանացել, ստուգվում են նախնական դիմումը ստացած դատախազությունում: 204.Ստուգումների ամբողջականությունը և անկողմնակալությունն ապահովելու նպատակով կարող են ներգրավվել մասնագետներ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դիմումատուները:

205.Դիմումի ուսումնասիրման ընթացքում դիմումատուն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր, կամ դիմել` դրանք պահանջելու մասին խնդրանքով:

206.Սույն կարգի 194-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձանց գրագրությունները վերջնական լուծում են ստանում անմիջականորեն գլխավոր դատախազությունում:

207.Արգելվում է դիմումը կամ գրագրությունը հասցեագրել դրանց լուծման լիազորություններ չունեցող կամ ավելի վաղ դրանց վերաբերյալ վիճելի որոշումներ կայացրած դատախազներին, ինչպես նաև այն դատախազներին, որոնց գործողությունները բողոքարկվում են:

208.Դիմումում կամ գրագրությունում ներկայացված փաստարկների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու մասին հանձնարարականները ստորադաս դատախազներին տրվում են դատախազության համապատասխան ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարների կողմից, նշվում են ստուգման ենթակա ճշգրիտ տվյալները և դրանց կատարման ժամկետները:

209.Եթե դատախազը չի կարողացել սահմանված ժամկետում լուծում տալ դիմումին կամ գրագրությանը, ապա սահմանված ժամկետն երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացնում հանձնարարական տված պաշտոնատար անձին՝ նշելով ժամկետի խախտման պատճառները:

210.Ուսումնասիրելով միջնորդության մեջ նշված պատճառները՝ իրավասու պաշտոնատար անձը որոշում է ընդունում դրանք օբյեկտիվ համարելու և սահմանված ժամկետը երկարացնելու մասին, կամ, ժամկետի երկարացման հետ միաժամանակ, հարցի լուծումը հանձնարարում է այլ դատախազի, կամ մերժում է ժամկետի երկարացումը:

211.Գլխավոր դատախազության ստորաբաժանումների կամ դատախազությունների ղեկավարները, վերադաս դատախազի հանձնարարականը կատարելիս, հանձնարարականի կատարման մասին տեղեկությանը կցում են նաև ստուգման նյութերը, դատախազական լիազորությունների կիրառման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հսկողական վարույթները:

212.Անհրաժեշտության դեպքում, ստորադաս դատախազներին կարող են հանձնարարականներ տրվել լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին` նշելով ստուգման ենթակա ճշգրիտ խնդիրները և ժամկետները, սակայն այդ դեպքում վերջնական որոշումը կայացնում է հանձնարարական տված դատախազը: 213.Դիմումների ուսումնասիրման և լուծման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան անձանցից, օրենքով սահմանված կարգով, պահանջվում են փաստաթղթեր և բացատրություններ:

214.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրագրությունները, որպես կանոն, լուծվում են համապատասխան ստուգումների և նյութերի ուսումնասիրության միջոցով, որի արդյունքում կազմվում է պատճառաբանված եզրակացություն կամ կարծիք: Եզրակացությունը կամ կարծիքը հաստատվում է դատախազության ստորաբաժանման ղեկավարի կողմից:

215.Դիմումների լուծման արդյունքում կարող է ընդունվել հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1)«բավարարված էե, որը նշանակում է, որ կիրառված են միջոցներ` դիմումատուի իրավունքների լիարժեք կամ մասնակի վերականգնման համար. 2)«բավարարված է կրկնակի դիմումըե, այն դիմումի վերաբերյալ, որում բողոքարկվում է դատախազի որոշումը՝ ավելի վաղ տրված դիմումի բավարարման վերաբերյալ. 3)«մերժելե, եթե դիմումի մեջ ներառված պահանջները ճանաչվում են անհիմն. 4) «պարզաբանված էե, այն դիմումի վերաբերյալ, որում որևէ պահանջ կամ միջնորդություն առաջադրված չէ, որի կապակցությամբ իրավական բնույթի պարզաբանումներ են տրվել. 5)«ընդունված է այլ որոշումե, երբ դիմումը լուծված չէ, կցված է քրեական գործերի նյութերին (հսկողական վարույթ). 6)«ուղարկված էե, երբ եռօրյա ժամկետում դիմումն ուղարկվել է այլ դատախազություն կամ այլ գերատեսչություն` ըստ պատկանելության: Կայացված որոշման մասին համապատասխան նշում է կատարվում դիմումի կամ գրագրության վրա: 216.Դիմումները կամ գրագրությունը լուծելիս` փաստերը, որոնք ուժի մեջ են մտել դատարանի վճռի կամ որոշման հիման վրա, կրկնակի ապացուցման կարիք չունեն, եթե նոր երևան եկած հանգամանքներ չեն բացահայտվել: Դիմումը կամ բողոքը, որում բողոքարկվում է դատական ակտ, վերադարձվում է դիմողին՝ պարզաբանելով տվյալ դատական ակտի բողոքարկման կարգը:

217.Դիմումատուին` իր խնդրանքով, կարող է հնարավորություն տրվել ծանոթանալու դիմումի ուսումնասիրման հետ կապված փաստաթղթերին և նյութերին, եթե դա չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները, կամ, եթե նյութերը և փաստաթղթերը չեն պարունակում պետական կամ օրենքով պաշտպանվող գաղտնի այլ տեղեկություն:

218.Դիմումատուին՝ փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն տալու գրավոր որոշում կարող են ընդունել գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը կամ դատախազությունների ղեկավարները: 219.Դատախազության աշխատողը դիմումատուին ծանոթացնելով փաստաթղթերին՝ այդ մասին կազմում և հսկողական վարույթին է կցում տեղեկանք՝ նշելով ծանոթացված նյութերի և փաստաթղթերի անվանումները:

220.Դիմումներն ու գրագրությունն ուսումնասիրվում և լուծում են ստանում դատախազությունում գրանցվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

221.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գրագրությունները` կախված դրանց ծավալից, նշանակությունից և բարդության աստիճանից, ուսումնասիրվում ու լուծում են ստանում գրանցման օրվանից մինչև 15, իսկ առանձին դեպքերում՝ 30 օրվա ընթացքում, կամ գրագրության հեղինակի հետ համաձայնեցված ժամկետում:

222.Այն գրագրությունները, որոնց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են այլ ժամկետներ, կամ սահմանված է կոնկրետ կատարման ժամկետ, ուսումնասիրվում և լուծում են ստանում համապատասխան ժամկետում:

223.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և այլ մարմինների ղեկավար պաշտոնյաների գրագրությունը, ինչպես նաև, հատկապես կարևոր հարցերով հատուկ հսկողության տակ վերցված դիմումները, ուսումնասիրվում և լուծում են ստանում հնարավոր սեղմ ժամկետում, եթե գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այլ ժամկետ սահմանված չէ: 224.Դիմումի կամ գրագրության լուծման ժամկետը հաշվարկվում է դատախազությունում դրա գրանցման օրվանից: Դիմումի կամ գրագրության ժամկետը հաշվարկվում է ըստ օրացուցային օրերի: Եթե դիմումի կամ գրագրության լուծման համար սահմանված վերջնաժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

225.Դիմումի կամ գրագրության ուսումնասիրությունը և լուծումն ավարտելու ժամկետ է համարվում ընդունված որոշման մասին դիմումատուին գրավոր տեղեկացնելու օրը:

  1. Լրացուցիչ ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու, նյութերի վերաբերյալ հարցումներ կատարելու անհրաժեշտության կամ այլ բացառիկ դեպքերում, դիմումին կամ գրագրությանը լուծում տալու ժամկետը երկարացվում է վերադաս դատախազի կամ նրա տեղակալի կողմից, միաժամանակ հեղինակներին տեղեկացնելով պատասխանի ուշացման պատճառների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ՝ այդպիսի որոշում կայացվելուց հետո` երեք օրվա ընթացքում:

227.Դիմումը կամ գրագրությունը համարվում է լուծված և հանվում է հսկողությունից միայն այն դեպքում, եթե ուսումնասիրվել են դրանում արծարծված բոլոր խնդիրները, իրականացվել են դրանց համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և հեղինակներին տրվել են սպառիչ պատասխաններ:

228.Դիմումի պատասխանը, որը կապված է քրեական գործերի քննության հետ, տրվում է գործի քննության ավարտից հետո, կամ այնպիսի ձևակերպմամբ, որը բացառում է նախաքննության գաղտնիության բացահայտումը:

229.Դիմումի բավարարումը մերժելու դեպքում, դիմումատուին ուղարկվում է պատճառաբանված պատասխան, որը պետք է լինի հիմնավորված և հասկանալի: Պատասխանի մեջ տրվում է դիմումի փաստական հանգամանքների լիարժեք գնահատականը:

230.Դիմումի բավարարումը մերժելու պատճառաբանված, հիմնավորված օրենսդրական նորմերով որոշումը կայացնում է լուծող դատախազը, որը հաստատվում է գլխավոր դատախազի տեղակալի կողմից, իսկ Ստեփանակերտ քաղաքի, շրջանների դատախազություններում՝ համապատասխան դատախազությունների ղեկավարների կամ նրանց տեղակալների կողմից 231.Դիմումների պատասխաններն ուղարկվում են հետևյալ կարգով՝ -դիմողի պահանջների բավարարման մասին հաղորդումով, ինչպես նաև պարզաբանումով նրան պատասխան է ուղարկվում դիմումը քննարկած դատախազի կողմից. -սկզբնական դիմումի մերժումով նրան պատասխան է ուղարկվում համապատասխան ստորաբաժանումների և դատախազությունների ղեկավարների կողմից. -պահանջների բավարարման մերժումը վիճարկելու դեպքում կրկնական դիմումների պատասխանները դիմողներին են տալիս գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները՝ իրենց լիազորությունների համապատասխան: -ԼՂՀ Նախագահից, Ազգային Ժողովի նախագահից, վարչապետից ստացված դիմումների, ինչպես նաև գլխավոր դատախազի կողմից հատուկ հսկողության վերցված դիմումների պատասխաններն ուղարկվում են գլխավոր դատախազի ստորագրությամբ, եթե նրա կողմից դրանց լուծման այլ կարգ չի սահմանված: -ԼՂՀ Նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներից և պատգամավորներից, Մարդու իրավունքների պաշտպանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահից, Կառավարության աշխատակազմից գլխավոր դատախազությունում ստացված և հսկողության վերցված դիմումներին պատասխաններ տրվում են գլխավոր դատախազի տեղակալների ստորագրությամբ, եթե գլխավոր դատախազի կողմից այլ կարգ չի սահմանված:

232.Մեկից ավելի անձանց կամ հեղինակների ստորագրությամբ դիմումների կամ գրագրության ստացման դեպքում, ստուգումների արդյունքների վերաբերյալ պատասխաններն ուղարկվում են նրանցից յուրաքանչյուրին:

233.Դիմումատուների կամ գրագրության հեղինակների պատասխանների հետ, ըստ պատկանելության, պարտադիր կարգով վերադարձվում են պահանջված փաստաթղթերը՝ պահելով դրանց լուսապատճենները:

234.Նախաքննության և հետաքննության մարմինների որոշումները վերացնելու, դրանք բողոքարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու և այլ դեպքերում դիմողներին հայտնվում է, թե հետագայում նրանք որտեղից կարող են տեղեկություն ստանալ իրենց դիմումներում առաջադրված հարցերի վերջնական լուծման արդյունքների մասին:

235.Դատախազությունում քաղաքացիների կամ այլ անձանց ընդունելության կազմակերպումն իրականացվում է գլխավոր դատախազության իրավասու ստորաբաժանման կամ համապատասխան դատախազության` դրա համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից, ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի նշանակած օրը:

236.Կապված հարցի լուծման հրատապությունից, անձի ընդունելությունը կարող է կազմակերպվել անհապաղ՝ ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի համաձայնությամբ:

237.Անձնական ընդունելության դեպքում քաղաքացիներից և այլ անձանցից պետք է պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

  1. Դատախազության համապատասխան պաշտոնատար անձի մոտ կոնկրետ բողոքով առաջին անգամ ընդունելության եկած անձինք ընդունվում են անմիջապես: 239. Դատախազությունների ղեկավարները քաղաքացիներին կամ այլ անձանց ընդունում են գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից սահմանված գրաֆիկով:

240.Դատախազության ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից ընդունվում են այն քաղաքացիները և անձինք, որոնց դիմումների վերաբերյալ ավելի վաղ որոշում է կայացվել այլ դատախազությունում:

241.Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների կողմից իրականացվում է այն անձանց ընդունելությունը, որոնց դիմումների ուսումնասիրությամբ զբաղվել են գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, կամ որոնց դիմումները վերաբերում են այլ դատախազությունների ղեկավարների գործողություններին, կամ դիմողներն այլ իրավապահ մարմինների, նախարարությունների, գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ կամ նրանց տեղակալներ են:

  1. Անձնական ընդունելությունը՝ գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի մոտ, կարող է կազմակերպվել նաև գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հանձնարարությամբ:

243.Ընդունելության կազմակերպման համար դատախազությունում կարող են նախատեսվել համապատասխան սենյակներ, իսկ դրա անհնարինության դեպքում, ընդունելությունը կարող է իրականացվել տվյալ պաշտոնատար անձի աշխատասենյակում:

244.Ընդունելության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնատար անձը միջոցներ է ձեռնարկում այն պատշաճ ձևով ապահովելու ուղղությամբ, իսկ ընդունելության հիմքերի բացակայության դեպքում, դիմումատուին պարզաբանում է բարձրացված հարցի լուծման համար իրավասու այլ մարմիններին դիմելու անհրաժեշտության մասին:

245.Ընդունելության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնատար անձը, միևնույն հարցի վերաբերյալ ստացված կրկնակի դիմումի կամ դատախազի ավելի վաղ ընդունած որոշման հետ չհամաձայնվելու դեպքում, ընդունելությունը կազմակերպում է որոշումն ընդունած դատախազի վերադասի մոտ, իսկ անհրաժեշտության դեպքում, այդ մասին զեկուցում է գլխավոր դատախազի տեղակալին կամ անմիջապես գլխավոր դատախազին:

246.Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի մոտ քաղաքացու կամ այլ անձի ընդունելության կազմակերպման համար բավարար հիմքերի բացակայության դեպքում, այդ մասին ընդունելության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից դիմումատուին տրվում է պատճառաբանված գրավոր կամ բանավոր պատասխան:

247.Դատախազության ստորաբաժանումները կամ դատախազության աշխատակազմի համապատասխան ծառայողները, ընդունելության կազմակերպման համար, իրենց իրավասության շրջանակում կամ պատասխանատու պաշտոնատար անձի հարցման հիման վրա, ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձին տրամադրում են հսկողական վարույթներ կամ տեղեկանքներ, կամ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություն:

248.Անձնական ընդունելությունների ընթացքում ներկայացված դիմումների վրա նշագրվում է «անձնական ընդունելությունիցե բառերը: Ընդունելության հաշվառումը կատարվում է այցելուների գրանցման գրքում,որտեղ արձանագրվում է նաև պատասխանի բովանդակությունը,եթե այն տրվել է բանավոր:

249.Անձնական ընդունելության ժամանակ ներկայացված բոլոր գրավոր դիմումները գրանցվում են և ուղարկվում ըստ պատկանելության:

250.Յուրաքանչյուր դատախազությունում տեղադրվում է դիմումների և հայտարարությունների համար արկղ` դիմումատուներին հասանելի վայրում: 251.Դատախազությունում փոստը ընդունվում է ամեն օր` դատախազության աշխատակազմի ծառայողի կողմից:

252.Սույն գլխի դրույթները տարածվում են նաև դատախազության աշխատակազմի իրավասությանը վերաբերող դիմումների, բողոքների քննարկման հետ կապված հարաբերություններում:

 

Հիմքը` ԼՂՀ գլխավոր դատախազի թիվ 49 առ 20.07.2015թ. հրամանը` ԼՂՀ դատախազության Կանոնակարգը սահմանելու մասին: