Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

2016թ. առաջին կիսամյակում հանրապետության տարածքում թվով 6 ավարտված քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 27 հանցագործություն ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածներով.
— 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարված հափշտակություն/` 4 հանցագործություն,
— 222-րդ հոդվածի 1-ին մասով /առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/` 2 հանցագործություն,
— 322-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/` 4 հանցագործություն,
— 323-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելը/`  1 հանցագործություն,
— 332-րդ հոդվածով /պաշտոնեական կեղծիք/ ` 14 հանցագործություն, 
-336-րդ հոդվածի 1-ին մասով /Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը/`  2 հանցագործություն::
Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների, նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բաշխվել են հետևյալ կերպ.
— Քաշաթաղի շրջան՝  10 հանցագործություն,
— Մարտակերտի շրջան՝  7 հանցագործություն,
— Մարտունու շրջան՝  4 հանցագործություն,
— Շահումյանի շրջան՝ 5 հանցագործություն,
— Հադրութի շրջան՝  1 հանցագործություն:
Ըստ արձանագրման ոլորտների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բախշվել են հետևյալ կերպ.
— Տեղական ինքնակառավարման համակարգ՝  15 հանցագործություն,
— Մշակույթի ոլորտ՝  8 հանցագործություն,
— Կրթության ոլորտ՝  3 հանցագործություն,
— Բանկային համակարգ՝  1 հանցագործություն:
Ավարտված 6 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 13 անձ, որից 11-ը պաշտոնատար անձինք են, որոնցից որպես մեղադրյալ է ներգրավվել 6 պաշտոնատար անձ:
Նշված հանցագործություններով պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառվել է ընդհանուր 8.198.579 դրամի չափով նյութական վնաս, որից 3.698.579 դրամ՝ պետությանը: Պետությանը պատճառված նյութական վնասը նախաքննության և նյութերի ստուգման փուլում լրիվությամբ վերականգնվել է:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 7,4 տոկոս: