Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Ըստ գերատեսչական ոլորտների` կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
-կրթության ոլորտ` 8 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–4, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ–1, 332-րդ հոդ.–3/,
-մշակույթի ոլորտ` 3 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–1, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ–1, 332-րդ հոդվածի–1/,
-սպորտի ոլորտ` 2 հանցագործություն /185-րդ.հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ- 1, 332-րդ հոդ.-1/,
-տեղական ինքնակառավարման համակարգ` 7 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ – 3, 322-րդ. հոդվածի 1-ին մաս – 1, 332-րդ հոդված -3/,
-տնտեսական գործունեության ոլորտ` 5 հանցագործություն /214-րդ հոդվածի 1-ին մաս – 2, 222-րդ հոդվածի 1-ին մաս- 3/:

Ըստ ԼՂՀ վարչատարածքային միավորների` նշված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տեղաբաշխվում են հետևյալ կերպ.
-քաղաք Ստեփանակերտ` 2 հանցագործություն /214-րդ հոդվածի 1-ին մաս-2/,
-Ասկերանի շրջան` 8 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–1, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–2, 222-րդ հոդվածի 1-ին մաս–3, 332-րդ. հոդված–2/,
-Քաշաթաղի շրջան` 2 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–1, 332-րդ հոդ. –1/,
-Մարտակերտի շրջան` 4 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ– 2, 332-րդ հոդվածի-2/,
-Մարտունու շրջան` 9 հանցագործություն /185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ–4, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր–1, 322-րդ հոդված–1, 332-րդ հոդված-3/:

Ավարտված 7 քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 13 անձ, որից 10-ը պաշտոնատար անձինք են /թվով 7 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 7 անձ, որից 4-ը` պաշտոնատար անձինք են/: Նշված բնույթի հանցագործություններով պետությանը, իրավաբանական և ֆիզիկակամ անձանց պատճառված 41.081.259 ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 7,1 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է 15 դեպքով կամ 37,5 տոկոսով, հանցագործությամբ պատճառված վնասը նվազել է 14.050.570 ՀՀ դրամով կամ 25,5 տոկոսով, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում նույնպես նվազել է 13,9 տոկոսից մինչև 7,1 տոկոսը: