Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր ԱՀ գլխավոր դատախազություն և քաղշրջդատախազություններ չեն ներկայացվել: Հետաքննության մարմիններին ներկայացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների և դրանց ընդունման, գրանցման և ընթացքավորման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի դրանք ամփոփելուց հետո:
Հիշեցնում ենք, որ այս պահին ընթացող՝ ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները և ահազանգերը կարող են ներկայացվել դատախազության կայքէջում հրապարակված աշխատանքային խմբին և քաղշրջդատախազություններ: Գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարները: