Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՆՔ

02.04.2016թ.-04.04.2016թ. Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներով հարուցված քրեական գործերի մասին
1.Թիվ 131006.16 քրեական գործը ԼՂՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետով և 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով. 
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձրելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը , 2016թ. ապրիլի 2-ից մինչև ս.թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկել են 01.01.1956թ. ծնված Ռազմելլա Լազրի Վարդանյանին` պատճառելով դեմքի աջ հատվածի հրազենային վնասվազք, զույգ ականջների անդամահատում, ձախ ձեռքի չորս, կրծքավանդակի ձախ հատվածի երկու, մեջքի հրազենային երկու վնասվածքներ, 11.11.1951թ. ծնված Վալերիկ Վարդանի Խալափյանին`պատճառելով աջ այտային մասի հրազենային վնասվազք, ձախ ստորին ծնոտի հրազենային վնասվազք, աջից պարանոցի կողային մակերեսի հրազենային վնասվազք` քնային զարկերակի վնասումով, աջ և ձախ ականջախեցիների անդամահատում, կրծքավանդակի ձախ մասում 5-րդ, 6-րդ կողերի պրոեկցիայով հրազենային վնասվազք, կրծքավանդակի հրազենային վնասվազք, մեջքի մասում` ձախից 6-րդ, 7-րդ կողի մասի հրազենային վնասվազք, աջից մեջքի` թիակային մասի երկու հրազենային վնասվազք, ինչպես նաև 01.07.1924թ. ծնված Մարուսյա Ասրիի Խալափյանին, պատճառելով աջ քունքային մասի վնասվազք, ձախից վերին ծնոտի հրազենային վնասվազք, պարանոցի ձախի կողմնային անցումով հրազենային վնասվազք, ուսային մասի հրազենային վնասվազք, մեջքի մասի ձախից կողմնային մասի հրազենային վնասվազք, ինչպես նաև ձախ ականջի անդամահատում:
Նույն քրեական գործի շրջանակներում նախաքննություն է իրականացվում նաև հետևյալ դեպքերով.
— 2016թ. ապրիլի 04-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտունի քաղաքը, որի արդյունքում նույն քաղաքի բնակչուհի, 1958թ. ծնված Իրինա Շահենի Բաղդասարյանը ստացել է աջ բազկի և կրծքավանդակի հետին պատի մակերևույթի բեկորային վնասվածքներ;
-2016թ. ապրիլի 04-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինչպես նաև դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը ոչնչացնելու նպատակով,   հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Ասկերան քաղաքը, որի արդյունքում վնասվել է նույն քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Էրիկ Սավադի Գաբրիելյանին օգտագործման իրավունքով պատկանող <ԵԴ> ճաշարանը` պատճառելով վերջինիս առանձնապես խոշոր չափերի վնաս:
 
2. Թիվ 171010.16 քրեական գործ` հարուցված 02.04.2016թ.` ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով և 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով.
2016թ. ապրիլի 02-ին, ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտունու շրջանի Զորավան բնակավայրը, որի արդյունքում Մարտունու շրջանի Հեր-հեր համայնքի անչափահաս բնակիչ. 2004թ. ծնված. Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ստանալով պարանոցի հրազենային բեկորային վնասվածք, շնչափողի, տրախեայի, կերակրափողի և ձախ քնային զարկերակի բեկորային վնասվածք տեղում մահացել է, իսկ նույն համայնքի անչափահաս բնակիչներ,  2005թ. ծնված, Վարդան Վլադիկի Անդրեասյանը ստացել է ազդրի վերին երրորդականի հրազենային բեկորային վնասվածք, ազդոսկրի կոտրվածք, Գևորգ Թաթուլի Գրիգորյանը` ազդրի հրազենային բեկորային վնասվածք, փափուկ հյուսվածքների մեծ դեֆեկտով, Գոռիկ Թաթուլի Գրիգորյանը` հոնքի քերծվածք:
3. Թիվ 161013.16 քրեական գործ` հարուցված 02.04.2016թ.` ԼՂՀ քրեական օրենսգրքի  33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով.
2016թ. ապրիլի 02-ին, ժամը 06:30-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղը, որի արդյունքում նույն համայնքի ղեկավար 1985թ. ծնված. Զավեն Սոմիկի Ավանեսյանը ստացել է գլխի և իրանի բազմաթիվ բեկորային վնասվածքներ:
4. Թիվ 161014.16 քրեական գործ` հարուցված 02.04.2016թ.` ԼՂՀ քրեական օրենսգրքի  33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով.
2016թ. ապրիլի 02-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որի արդյունքում նույն համայնքի բնակչուհի 1961թ. ծնված. Ծովինար Վլադիմիրի Աղաջանյանը ստացել է աջ բազուկոսկրի վերին երրորդականի բեկորային վնասվածքներ:
5. Թիվ 161015.16 քրեական գործ` հարուցված 02.04.2016թ.` ԼՂՀ քրեական օրենսգրքի  33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով.
2016թ. ապրիլի 02-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որի արդյունքում նույն համայնքի բնակիչ 1973թ. ծնված. Գարեգին Վլադիմիրի Աղաջանյանը ստացել է որովայնի բեկորային վնասվածքներ:
6. Թիվ 161016.16 քրեական գործ` հարուցված 02.04.2016թ.` ԼՂՀ քրեական օրենսգրքի  33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով.
2016թ. ապրիլի 02-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղը, որի արդյունքում նույն համայնքի բնակիչ, 1961թ. ծնված. Կամո Արշավիրի Աբրահամյանը ստացել է մարմնի բազմաբեկորային վնասվածքներ:
7. Թիվ 161017.16 քրեական գործ` հարուցված 02.04.2016թ.` ԼՂՀ քրեական օրենսգրքի  33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով.
2016թ. ապրիլի 02-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության զինված ուժերը ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, հրթիռային կայանքի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրետակոծել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, որի արդյունքում նույն համայնքի բնակիչ 24.08.1999թ. ծնված. Կամո Գարիկի Օհանյանը ստացել է ձախ ոտքի ծնկային հատվածում բեկորային վնասվածքներ: