Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԻԳԵՆ  ՎԼԱԴԻՄԻՐԻ  ՄԻՐԶՈՅԱՆ

Ծնվել է 1983թ. փետրվարի 5-ին Մարտունի քաղաքում:

1990-2000թթ. միջնակարգ  կրթություն է ստացել Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում:

2000-2001թթ. և 2003-2007թթ. ուսանել և ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:

2001-2003թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:

2007թ. հուլիսից աշխատանքի է անցել ԱՀ Հադրութի շրջանի դատախազությունում` որպես քննիչ-ստաժոր,  իսկ 2008թ. ապրիլից` որպես քննիչ:

2009թ. ապրիլին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի դատախազ:

2015թ. մարտին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման բաժնի ավագ դատախազ:

2018թ. մարտին նշանակվել է ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ:

2018թ. մայիսից զբաղեցնում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազի պաշտոնը:

Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: