Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ՈՒՂԵՎՈՐԸ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Մհեր Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 20:30-ի սահմաններում, վարելով իրեն պատկանող <Օպել Աստրա Ջի> մակնիշի 88 MS 090 համարանիշի ավտոմեքենան, Գետավան-Հաթերք ճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և ընկնելով աջ մասում առկա անտառածածկ ձորը՝ կողաշրջվել է, որի հետևանքով ինքը և ուղևոր Մելինե Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են <Հանրապետական բժշկական կենտրոն> ՓԲԸ, իսկ նույն մեքենայում գտնվող մանկահասակ ուղևոր Մերի Ավանեսյանը տեղում մահացել է:

Հիշյալ փաստով, 29.09.2019թ.  հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-ով մասի հատկանիշներով:  Տարվում է  նախաքննություն:

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացնում Մարտակերտի  շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: