Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 171001.19 քրեական գործը, 2019թ.ապրիլի 10-ի դատավճռով Նարեկ Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ԱՀ  քր.օր-ի 253-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և նշանակել պատիժ՝ ազատազրկում ինն ամիս ժամկետով, մեկ տարի ժամկետով զրկելով վարորդական վկայական ստանալու իրավունքից:

Ամբաստանյալ Նարեկ  Ավանեսյանի և նրա պաշտպանի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի դատավճռի դեմ պատժի մասով բերված  վերաքննիչ բողոքը ԱՀ վերաքննիչ դատարանը 2019թ. մայիսի 31-ի որոշմամբ մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի 2019 ապրիլի 10-ի դատավճիռը:

Հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացրել է Մարտունու շրջանի  դատախազությունը: