Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԱՀՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Ծնվել է 1968թ. հունվարի 10-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1985թ. ավարտել է Ճարտարի Ղուզե Կալերի միջնակարգ դպրոցը:
1986-88թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1987թ. մայիսից մինչև 1988թ. հունիս ամիսը ծառայել է Աֆղանստանում, պարգևատրվել «Արիության համար» մեդալով:
1989թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1991թ. ապրիլից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում: Երեք անգամ վիրավորվել է, պարգևատրվել «Արիության համար»մեդալով:
1994թ. հուլիսին զորացրվել է ԱՀ պաշտպանության բանակի շարքերից: Նույն թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1997թ. հուլիսին նշանակվել է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության քննիչ:
2003թ. օգոստոսին նշանակվել է ԱՀ Հադրութի շրջանի դատախազ:
2010թ. ապրիլի 1-ից զբաղեցնում է ԱՀ Շուշիի շրջանի դատախազի պաշտոնը:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: