Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՏՈՒԳՎՈՒՄ Է HRAPARAK.AM ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

10.03.2020թ. hraparak.am կայքում հրապարակվել էր Վահրամ Աթանեսյանի՝ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված բաց նամակը, որում վերջինս տեղեկություն էր ներկայացրել 31.03.2020թ. ԱՀ համապետական ընտրությունների նշանակման մասին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո <<Միասնական հայրենիք>> կուսակցության նախագահի կողմից Առաջաձորում զոհված ազատամարտիկների հիշատակին հուշարձան կառուցելու համար բարեգործության տեսքով 1.000.000 դրամ գումար հատկացնելու մասին (Հղումն` այս հասցեով. https://hraparak.am/post/3d78599c04231b746866102a3cdff843?fbclid=IwAR3Q3ZQHFvNOE12QCvByPcWjmaYYdbtHCC31CFZas2VENT33BRmrGGmHsGA):
Հիշյալ հրապարկման մեջ ներկայացված տեղեկատվությունը ստուգելու և դրան քրեաիրավական գնահատական տալու համար ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից 11.03.2020թ. գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին տրվել է համապատասխան հանձնարարություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: