Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Սույն թվականի սեպտեմբերի 08-ին նախատեսվող` ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների  դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետներում դրանց քննարկումը կազմակերպելու  նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ԱՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության բաժնի պետ Կարեն Գաբրիելյանը (հեռ. +37447 94-32-48), խմբի անդամներ` ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը (հեռ. +37447 94-92-25) և ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ Գագիկ Ասրիյանը (հեռ. +37447 97-00-19):

Նույն հրամանով ԱՀ դատախազության ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը դրվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ս. Հակոբյանի վրա:

Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ դիմումները, հաղորդումները և ահազանգերը կարող են ներկայացվել ներքոնշյալ հասցեներով ու հեռախոսահամարներով.

Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյանի փողոց-13, հեռ. +37447 97-01-07,

Ասկերանի շրջանի դատախազություն՝ ք. Ասկերան, Մյասնիկյանի փողոց-1, հեռ. +37447 67-71-77,

Մարտակերտի շրջանի դատախազություն՝ ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փողոց -109, հեռ. +37447 42-14-00,

Շահումյանի շրջանի դատախազություն՝ ք. Քարվաճառ, Ազատամարտիկների փողոց- 43, հեռ. +37497) 42-14-00,

Քաշաթաղի շրջանի դատախազություն՝ ք. Բերձոր, Վեհափառի-1, թաղամաս 123, հեռ. +37447 75-22-44,

Շուշիի շրջանի դատախազություն՝  ք. Շուշի, Ա.Բեկորի փողոց-23, հեռ.  +37447 73-17-11,

Հադրութի շրջանի դատախազություն՝ ք. Հադրութ, Ա.Մկրտչյանի փողոց-100, հեռ. +37447 55-17-18,

Մարտունու շրջանի դատախազություն՝ ք. Մարտունի, Վ.Խաչատուրյանի փողոց-18, հեռ.  +37447 82-21-12: