Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԸ

2019թ. օգոստոսի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված <ԱՏԱ Վանք Լես> ՓԲ ընկերության վարչական շենքի բակում, անհայտ հանգամանքներում, վիճաբանություն է առաջացել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի անչափահաս բնակիչներ Ֆեոդոր Օհանյանի և Աբգար Հայրապետյանի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ առկա ծալովի դանակով, ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով մեկ անգամ հարվածել է Ֆ. Օհանյանի որովայնի աջ կողային հատվածին` պատճառելով ծակած-կտրած վնասվածք, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է <Արևիկ> հանրապետական մանկական բուժմիավորում ՓԲԸ որտեղ էլ ժամը 13.40-ին մահացել է:

Նշված փաստով, 21.08.2019թ.  ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Աբգար Հայրապետյանը ներգրավվել է որպես կասկածյալ  և ձերբակալվել, իսկ 23.08.2019թ. վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացնում Մարտակերտի  շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: