Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍԵՐԳԵՅ ՅՈՒՐԻԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ,SergejStepanyan.jpg
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Ծնվել է 1955 թվականի հուլիսի 24-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1972 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1978 թվականին:
1978-1984թ.թ. աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում որպես ինժեներ:
1984-1992թ.թ. ծառայել է ԼՂ ներքին գործերի նախարարությունում: Զուգահեռաբար, հեռակա կարգով սովորել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի պետական կառավարման ֆակուլտետում:
1992 թվականից աշխատանքի է անցել ԼՂՀ դատախազության համակարգում: Աշխատել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի օգնականի, ավագ օգնականի, տեղակալի պաշտոններում:
2003-2006թ.թ. եղել է ԼՂՀ Մարտունու շրջանի դատախազը:
2009 թվականին նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազ:
2011 թվականի հունվարի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2009 թվականի նոյեմբերի 26-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի:
ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 11  առ 03.03.2015թ. հրամանով իրականացնում է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի աշխատանքի կազմակերպումն ու վերահսկողությունը, ԼՂՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը: