Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՎՆԱՍ

Լաերտ Գևորգյանը  զբաղեցնելով <Հ.Է.Կ. ՇԻՆ> ՓԲ ընկերության  տնօրենի պաշտոնը և իրականացնելով ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումն ու ֆինանսական հաշվետվությունների կազմումը, խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով 2017-2019թթ. ընթացքում օրենքով սահմանված հաշվետվությունում և հաշվարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ,  որի արդյունքում խուսափել է ընդհանուր 116.029.500 ՀՀ դրամ գումարի հարկային պարատավորությունները վճարելուց` պետությանը պատճառելով  առանձնապես  խոշոր չափերի վնաս:

Հիշյալ փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:

Քրեական գործով դատախազական հսկողությունը և դատավարական  ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր  դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: