Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ

ԱՀ Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի ղեկավար Հարություն Թադևոսյանը, հանդիսանալով իշխանական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, համայնքի ավագանու կեղծ արձանագրությունների հիման վրա, առանց հայտ ներկայացրած անձանց մասնակցության և սահմանված չափով վճարի, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության ՀՖԿ բաժնի վարիչ Հրայր Սարգսյանի աշխատասենյակում 2018թ. սեպտեմբերի 11-ին և 2019թ. հունվարի 20-ին ու 25-ին անց է կացրել ձևական մրցույթներ և կազմել կեղծ մրցութային հանձնաժողովի արձանագրություններ` իբր «ԱՄՈԿԱ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկուշ Էլյազյանը և Սոս Աղաջանյանը մասնակցել են մրցույթին ու կրկնակի մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվել, ինչի արդյունքում Գանձա համայնքի վարչական տարածքում գտնվող մոտ 2 հա հողատարածքը վարձակալության պայմանագրով տրամադրել է «ԱՄՈԿԱ» ՍՊ ընկերությանը, իսկ նույն համայնքի Բազմատուս գյուղի հատվածում գտնվող 5 հա հողատարածքը` Ս. Աղաջանյանին, պատճառելով համայնքի օրինական շահերին էական վնաս:
Հիշյալ փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ, 332 և 322-րդ, 332-րդ հոդվածի 1-ին մասերով /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և Պաշտոնեական կեղծիքը/ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
Քրեական գործի նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: