Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ

Ստեփանակերտ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 22 հասցեում գրանցված <Ջուր Էներգիա> ՍՊԸ պատասխանատու անձանց կողմից, 2015թ. հուլիս ամսից մինչև 2019թ. հունվար ամիսը ներառյալ, Քաշաթաղի շրջանի Մշենի համայնքի վարչական տարածքում տեղակայված <Հոչանց ՀԷԿ>-ում աշխատողների մի մասը չեն գրանցվել օրենքով սահմանված կարգով: Օրենսդրությամբ նախատեսված ամենամսյա եկամտային հարկի ամփոփ հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով հարկային մարմիններ ներկայացնելով հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում աշխատողների քանակի վերաբերյալ  ակնհայտ կեղծ տվյալներ` այդկերպ չարամտորեն խուսափել են խոշոր չափերով  հարկեր վճարելուց, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող նյութական վնաս:

Նկատի ունենալով նյութերում առերևույթ առկա ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները /Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/` 27.02.2019թ. հարուցվել է  քրեական գործ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժինը:

         

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: