Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՇԱՐԺԱՌԻԹԸ ԵՂԵԼ Է ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ

2019թ. հունիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտյոմ Սարգսյանը  վրեժի շարժառիթով ներկայացել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում տեղակայված` նույն գյուղի բնակչուհի Անինկա Օհանջանյանի կողմից բնակեցված առանձնատուն, որտեղ գիտակցելով վերջինիս` խոսելու ունակությունից զրկված լինելն ու հաշմանդամությամբ պայմանավորված անօգնական վիճակը, վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Տվյալ փաստով 2019թ. հունիսի 14-ին հարուցվել է  քրեական գործ: Նույն օրը  Արտյոմ Սարգսյանը  ձերբակալվել է որպես կասկածյալ, իսկ 16.06.2019թ. նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քր.օր-ի 136-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացնում Հադրութի   շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: