Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՈՐԱՅՐ  ՆԵԼՍՈՆԻ   ՊՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 1976թ.  օգոստոսի 12-ին  Հադրութ ավանում:

1993թ. ավարտել է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցը:

1993-1995թթ. ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում:

1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998-2002թթ. աշխատել է ԱՀ ՆԳՆ համակարգում` որպես ավագ քննիչ:

2002թ. աշխատանքի է անցել ԱՀ դատախազության համակարգում` զբաղեցնելով գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչի, ապա գլխավոր դատախազության քննչական բաժնի ավագ դատախազի պաշտոնները:

ԱՀ Նախագահի 2006թ. հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազ:

2015թ. մարտի 2-ից զբաղեցնում է ԱՀ  Քաշաթաղի շրջանի դատախազի պաշտոնը:

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: