Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺԸ ՎԵՑ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Ի լրումն ԱՀ դատախազության կայքում տեղադրված` <Կեղծել է ընտրությունների արդյունքները> վերտառությամբ հաղորդագրության.

ԱՀ ընդհանուր իրավասության  առաջին ատյանի  դատարանը 2017թ.  հոկտեմբերի  23-ի դատավճռով Զարդար Հակոբյանին արդարացրել էր ԱՀ քրեական օրենսգրքի  148-րդ  հոդվածով առաջադրված մեղադրանքում:

Դատավճիռը  մեղադրողի կողմից  բողոքարկվել էր ԱՀ վերաքննիչ դատարան` այն ամբողջությամբ  բեկանելու և մեղադրական դատավճիռ  կայացնելու  խնդրանքով: Նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հիմքով  վերաքննիչ դատարանի 29.12.2017թ. որոշմամբ դատավճիռն ամբողջությամբ բեկանվել է, և ամբաստանյալ  Զ. Հակոբյանը  մեղավոր է ճանաչվել  ԱՀ ՔՕ 148-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության կատարման  մեջ  ու դատապարտվել  երեք տարի ժամկետով ազատազրկման:

Վերաքննիչ դատարանի 03.04.2018թ. որոշմամբ կիրառվել է  համաներման  ակտը և վեց ամիս  ժամկետով կրճատվել նշանակված պատիժը` սահմանելով փորձաշրջան  երկու տարի ժամկետով: