Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը դատական քննության   արագացված կարգով քննելով թիվ 211007.18 քրեական գործը, Արտյոմ Փիլոյանին մեղավոր է ճանաչել ԱՀ  քր. օր-ի 337-րդ հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հանցանքը կատարելու մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 /հինգ/ տարի ժամկետով:

Կիրառելով  ԱՀ  քր. օր-ի 69-րդ հոդվածը, նշանակված պատիժը` ազատազրկումը, պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 5 /հինգ/ տարի ժամկետով: