Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

29.11.2019թ. <Նոյյան տապան> լրատվական կենտրոնը հրապարակել էր տեղեկատվություն Արցախի Հանրապետության քաղաքացի Արթուր Ավագյանի առևանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ (հղումը այստեղ` http://nt.am/am/news/276428/?fbclid=IwAR1Un8obPexHqeX-B7BgGsRr-QLt6FhJFNHINLc22oUT8-B_SE8hoJafCbg):

Տեղեկացնում ենք, որ 28.11.2019թ. <Հանրապետական բժշկական կենտրոն>   ՓԲԸ-ից հաղորդում էր ուղարկվել ԱՀ ոստիկանություն այն մասին, որ 27.11.2019թ. իրենց մոտ է ընդունվել Արթուր Ավագյանը՝ ստորին ծնոտի աջ գլխիկի կոտրվածքով: Հանցագործության վերաբերյալ հաղորդման հիման վրա ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժին:

02.12.2019թ. Մարտունու շրջանի դատախազությունը հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկել է ԱՀ քննչական կոմիտե՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով հետագա ընթացքավորման հանձնարարականով: