Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄՀԵՐ ՌՈԼԵՍԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ,
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1977թ. նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքում:

1984-1994 թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1994թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի <<Իրավագիտություն>> բաժինը:

1994-1997թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում:

1997-1999թթ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի <<Իրավագիտություն>> բաժնում, այնուհետև կրկին տեղափոխվելով Ստեփանակերտ` ավարտել է Արցախի պետական համալսարանի <<Իրավագիտություն>> բաժինը:

2002թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի <<Իրավագիտություն>> բաժնի մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի աստիճան:

2002թ. ծառայության է անցել ԼՂՀ ներքին գործերի նախարարությունում` նախ որպես քննչական բաժնի քննիչ, այնուհետև` ավագ քննիչ:

2005 թվականից աշխատում է ԱՀ դատախազության համակարգում:
2005 թվականի հոկտեմբերի 21-ին նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազի օգնականի պաշտոնում:
2007 թվականի հունվարի 12-ին նշանակվել է ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ:
2008 թվականի մարտի 12-ին նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ:
2008թ. դեկտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Քաշաթաղի շրջանի դատախազ:
2015 թվականի մարտի 2-ին նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազ:
2018 թվականի մարտի 2-ից մինչև 2020թ. հունիսի 9-ը զբաղեցրել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնը:

2020թ. հունիսի 9-ին ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

ԱՀ Նախագահի 2020թ. հունիսի 10-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Աշխատանքային գործունեության ընթացքում ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է <Մխիթար Գոշ> մեդալով, ինչպես նաև պարգևատրվել է գերատեսչական մի շարք մեդալներով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: