Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄՀԵՐ ՄՈՒՐԱԴԻ ՕՀԱՆՅԱՆ

Ծնվել է 1980թ. հունվարի 16-ին   Մարտունի քաղաքում:

1987-1997թթ. միջնակարգ կրթություն է ստացել Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1997-2001թթ. ուսանել եւ ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:

2001-2003 թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:

2003-2005թթ. ուսանել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժնի մագիստրատուրայում, ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2003թ. դեկտեմբերից աշխատանքի է անցել ԱՀ Մարտունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ:

2007թ. սեպտեմբերին նշանակվել է Մարտունու շրջանի դատախազի տեղակալ, այնուհետև`շրջդատախազի պաշտոնակատար:

2009թ. հունիսից զբաղեցնում է  Մարտունու շրջանի դատախազի պաշտոնը:

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: