Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄՀԵՐ ԳԵՆԱԴԻԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ


Ծնվել է 1976թ. օգոստոսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում:
1993թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը:
1999թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
1993-1996թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:
1999-2001թթ. աշխատել է Շուշիի շրջանի դատախազությունում` որպես քննիչ, իսկ 2001-2006թթ.  աշխատել է  Ստեփանակերտ քաղաքի դատախազությունում` որպես քննիչ, ապա ավագ քննիչ:
2006-2011թթ. եղել է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազի տեղակալը, իսկ 2011-2015թթ.` Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալը:
2015թ. մարտի 2-ից զբաղեցնում է ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազի պաշտոնը:
ԱՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է <Արիության համար> և <Մխիթար Գոշ> մեդալներով: Միաժամանակ պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ Երկրապահների միության և ԱՀ ոստիկանապետի հուշամեդալներով:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: