Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԻԱՑՎԵԼ ԵՆ ԵՎՍ ԵՐԵՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Ի լրումն ԱՀ դատախազության կայքում տեղադրված` <Գողության փաստով հարուցվել է քրեական գործ> վերտառությամբ  հաղորդագրության.

Հիշյալ քրեական գործին 30.03.18թ. միացվել են ևս երեք քրեական գործեր` նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, անչափահասներ` 02.11.2000թ. ծնված Գրիգորի Պետրոսյանի և 07.10.2000թ. ծնված Արտյոմ Մելքումյանի կողմից նշված խանութից զգալի չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ:

05.04.2018թ. Գրիգորի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի  183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,  183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

09.04.2018թ. Արտյոմ  Մելքումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ  քրեական օրենսգրքի  183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: