ՄԻԱՎ ՀԱՐՈՒՑԻՉՈՎ ՎԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգով քննելով թիվ 131011.19 քրեական գործը, 2019թ. հուլիսի 19-ի դատավճռով Վերա Նարիմանյանին մեղավոր է ճանաչել 33/122-րդ հոդվածի 1-ին մասով (1-ին դրվագով), 122-րդ հոդվածի 1-ին մասով (2-րդ դրվագով), 122-րդ հոդվածի 1-ին մասով (3-րդ դրվագով), 122-րդ հոդվածի 1-ին մասով (4-րդ դրվագով) նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ և նրա նկատմամբ բոլոր չորս դրվագներով նշանակվել է 8 (ութական) ամիս ժամկետով ազատազրկում:
ԱՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 8 ( ութ) ամիս ժամկետով: ԱՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 6-րդ և 65-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ դատավճիռների համակցությամբ Վ. Նարիմանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 (երեք) տարի 6 (վեց ) ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Վերա Նարիմանյանի շահերի պաշտպանի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 հուլիսի 19-ի դատավճռի դեմ պատժի մասով բերված վերաքննիչ բողոքը ԱՀ վերաքննիչ դատարանի 2019թ. սեպտեմբերի 19-ի որոշմամբ մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով հիշյալ դատավճիռը: ԱՀ Գերագույն դատարանի 2019թ. նոյեմբերի 07-ի որոշմամբ մերժվել է նաև ամբաստանյալ Վ.Նարիմանյանի շահերի պաշտպանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: