Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Բախման հետևանքով վարորդ Ռաջա Սարգսյանը ստացել է բազմաթիվ վերքեր, արյունազեղումներ տեղակայված իրանի, վերին և ստորին վերջույթներին, ողնաշարի կոտրվածք` ողնուղեղի լրիվ անջատումով, լյարդի, փայծաղի, ձախ երիկամի պատռվածքներով, որովայնի խոռոչում մոտ 2500 մլ արյան կուտակով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և տեղում մահացել: Նրա վարած ավտոմեքենայի ուղևորներից Արմիդա Սարգսյանը ստացել է բազմաթիվ վերքեր, քերվածքներ, արյունազեղումներ տեղակայված դեմքին, ստորին վերջույթներին, բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքներ տարբեր անատոմիական գծերով, լյարդի, փայծաղի պատռվածքներով, որովայնի խոռոչում 2500 մլ արյան կուտակումով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, Հռիփսիմե Սարգսյանը ստացել է բազմաթիվ քերվածքներ, արյունազեղումներ, վերքեր, տեղակայված դեմքին, գլխի մազածածկ հատվածում, մեջքի շրջանում, վերին և ստորին վերջույթների, կողոսկրերի կոտրվածք, աջից 3-7-րդ տեղաշարժով, ձախ ազդոսկրի կոտրվածքներ, լյարդի, փայծաղի և թոքերի պատռվածք, մոտ 2300 մլ արյան կոտակումով պլևրալ և որովայնի խոռոչներում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Վանյա Սարգսյանը ստացել է բազմաթիվ վերքեր, քերվածքներ տեղակայված գլխի, վերջույթների շրջանում, փայծաղի պատռվածք (հեռացված վիրահատության ժամանակ), լյարդի պատռվածք (կարած վիրահատության ժամանակ), կողսկրերի կոտրվածք, ներքին սուր արյունահոսություն կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը մահացել <Հանրապետական բժշկական կենտրոն> ՓԲԸում: Վթարի հետևանքով <ՎԱԶ21013> մակնիշի, 34DD233 համարանիշի և <ՎԱԶ-21065> մակնիշի, 34RR882 համարանիշի ավտոմեքենաների սեփականատերերին պատճառվել է, համապատասխանաբար, 460.000 դրամ և 299.000 դրամ նյութական վնաս:

Այսպիսով, Մերուժան Թովմասյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ պատճառելու հատկանիշով:

Հարուցված քրեական գործով Մերուժան Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով:

Դեկտեմբերի 5-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: