Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով ԱՀ դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ:  Փաստաթղթերի ներկայացման ժամկետը`  24.05.2019 թվականից  մինչև  17.06.2019 թվականը  ներառյալ:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1) դիմում` ուղղված ԱՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին,

2) անձը հաստատող փաստաթուղթ  (նաև պատճենը),

3) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ  (նաև պատճենը),

4) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

5) ինքնակենսագրություն,

6) աշխատանքային գրքույկ (նաև պատճենը),

7) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է) (նաև պատճենը),

8) դատախազի  և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ,

9) բնութագիր:

 

Փաստաթղթերն անձամբ պետք է ներկայացնել ԱՀ գլխավոր դատախազություն: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ԱՀ գլխավոր դատախազության շենքում` ԱՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնում /ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան-13, հեռախոս` 94-84-30, սեն. 23/ :

 

Մրցույթն անցկացվելու է 2019թ. հունիս  ամսին, ԱՀ գլխավոր դատախազության շենքում` ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան -13: