Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԹԵՐԹՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆՅՈՒԹԸ

ՀՀ Գերագույն խորհրդի, ԱՀ Ազգայի Ժողովի երրորդ, չորրորդ և հինգերորդ գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանը 14.01.2019թ. <Հրապարակ> թերթում /https://hraparak.am// դիմում է հղել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին, ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին, որում նշվում է, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ Աշոտ Ալավերդյանը 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին Թալիշ համայնքում ապօրինի տիրացել է գյուղատնտեսական տեխնիկայի, մանր ու խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաև ապօրինի մուտք է գործել 2017թ. մահացած Առաջաձոր համայնքի բնակիչ Աշոտ Կարապետյանի տուն և տիրացել հանգուցյալին պատկանած գույքին:

Հաշվի առնելով, որ հրապարակման մեջ նշված են հանցագործությունների վերաբերյալ տվյալներ` Մարտակերտի շրջանի դատախազությունում նույն օրը հրապարակումը գրանցվել է որպես հանցագործության մասին հաղորդում և ուղարկվել ԱՀ ոստիկանության քննչական վարչություն` նյութեր նախապատրաստելու համար: