Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

<Շինսերվիս> ՍՊ ընկերության տնօրեն Մանվել Գալստյանն օժտված լինելով ընկերության անունից կատարման համար պարտադիր ցուցումներ տալու լիազորությամբ, սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում, ընկերության 15.864.500 ՀՀ դրամ գումարի հարկային պարատավորությունները չվճարելու  նպատակով  2019թ. մայիսի 23-ին իր ընկերոջ` Արկադի Մարությանի հետ, Ստեփանակերտ քաղաքում կնքել է 20.000.000 ՀՀ դրամ գումարի կեղծ փոխառության պայմանագիր, այնուհետև 2019թ. մայիսի 29-ին սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացրել ԱՀ ԸԻ առաջին ատյանի դատարան`  պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի /Կեղծ սնանկությունը/ և 345–րդ հոդվածի 1-ին մասով /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով 12.02.2020թ. հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժինը:      

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով