Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2018թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Շահումյանի շրջանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող` <Տաք ջուր> կոչվող հանգստյան գոտում Սիմոն Սիմոնյանը, Տիգրան Թևոսյանը և Արկադյա Շիրինյանը խմբով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով, տեղանքի հսկիչ Նելսոն Սարգսյանի նկատմամբ անցենզուր հայհոյանքների ուղեկցությամբ, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության միջին վնաս առողջության տևական քայքայումով, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:


Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում, ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 10.01.2018թ. հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Շահումյանի շրջանի դատախազությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: