Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական  բաժնում, վերանայելով  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչների դիմումի շուրջ նախապատրաստված նյութերը,  պարզել են, որ 16.03.2018թ.  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վեճակռվի կապակցությամբ, 2018թ.  մարտի 17-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն են  հրավիրվել նույն քաղաքի բնակիչներ Դ. Հովհաննիսյանը, Վ. Սուլեյմանյանը,  Հ. Ազիզյանը, Ա. Սաղիյանը,  Մ. Մկրտչյանը,  Ն. Հովհաննիսյանը, Է. Խոսրովյանը, Հ. Ավագյանը, Խ. Ավագյանը, Ք. Բաբայանը, Ա. Ամիլյանը և Ս. Գրիգորյանը, որտեղ ԱՀ ոստիկանության  քրեական  հետախուզության  վարչության  աշխատակիցները,  հանդիսանալով  իշխանության  ներկայացուցչի գործառույթներ  իրականացնող պաշտոնատար  անձինք, դիտավորությամբ, ակնհայտորեն  դուրս գալով  իրենց լիազորությունների  շրջանակներից,  բռնություն գործադրելով ծեծի են ենթարկել վերը նշված անձանց:

Նկատի ունենալով, որ  նյութերում առկա են  ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող  բավարար տվյալներ, 25.06.2018թ. հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: