Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ապրիլի 11-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով  /աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ/:

Քրգործի հարուցման հիմք է հանդիսացել այն, որ ԱՀ տարածքում գործող <Հելո Տրաստ> միջազգային կազմակերպության մի խումբ պատասխանատու անձանց կողմից, դեռևս չպարզված ժամանակահատվածում, ԱՀ Մարտակերտի շրջանի Հին Ղազանչի կոչվող նախկին բնայկավայրում խախտվել են աշխատանքի պահպանության կանոնները: Նշված բնակավայրից 300 մետր հեռավորության վրա ավտոճանապարհահատվածում ականազերծման աշխատանքները կատարվել են թերի, ինչի հետևանքով 2018 թվականի մարտի 29-ին, ժամը 07:55-ի սահմաններում, տվյալ հատվածով երթևեկող նշված կազմակերպությանը պատկանող <Լենեդ Ռովեր> մակնիշի 699օօ62 հաշվառման համարանիշի մեքենան ականի պայթյունից կողաշրջվել է, իսկ մեքենայի մեջ գտնվողներ` նույն կազմակերպության աշխատակիցներ` ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Պավել Հակոպովը, Մարատ Պետրոսյանը, Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ Սամսոն Ավանեսյանը ստացած ականապայթյունային վնասվածքներից մահացել են, իսկ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գարիկ Ղահիրյանը և Արամ Մկրտչյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Քրեական գործով դատախազական հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է  Մարտակերտի շրջանի դատախազությունը: