Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

31.03.2020թ. ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես քննության առարկա է ընդունվելու ինչպես լուսանկարահանման բուն նպատակի և շարժառիթների, այնպես էլ դրա միջոցով ընտրողի քվեարկության արդյունքները վերահսկելի դարձնելու հնարավոր դրսևորումների բացահայտումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
Երկու քրեական գործ է հարուցվել նաև Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու և, հետևաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ:
Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, որի շրջանակում առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հրապարակումների գրանցման և ընթացքավորման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: