ՀԱՎԱՔՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Ի լրումն ԱՀ դատախազության կայքում 11.03.2020թ. տեղադրված` «Ստուգվում է Hraparak.am կայքում հրապարակված` բարեգործության տեսքով ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկատվությունը» վերտառությամբ հաղորդագրության.
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը, ստուգելով 10.03.2020թ. hraparak.am կայքում հրապարակված` ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված բաց նամակում առերևույթ ընտրակաշառքի վերաբերյալ տվյալները, 14.03.2020թ. որոշում է կայացրել ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով (հանցադեպի բացակայություն) քրեական գործ հարուցելը մերժելու մասին: