Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Օրակարգում 2018 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրի նախագծի քննարկումն էր: Նախագիծը կոլեգիայի անդամներին ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի  հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը:

Հավանություն տալով երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրին` կոլեգիան այն ընդունեց  ի ղեկավարում և ի կատարում: