Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՌՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Facebook.com» սոցիալական կայքում «Vahan Savadyan» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից սույն թվականի մարտի 3-ին կատարվել էր հետևյալ բովանդակությամբ գրառումը. «Այն կանայք, ովքեր գրանցված են Ազատամարտիկների միությունում, մարտի 8-ի կապակցությամբ 40.000-ական դրամ են ստանում: Սկզբից ասել են գումարը տրամադրվում է զոհվածների ընտանիքներին, հետո փոշմանել, ասել են` տրամադրում ենք <Ազատ հայրենիք> կուսակցության անդամներին, վերջում կանգ առան <Ազատամարտիկների միություն>-ում գրանցված կանանց վրա: Մենք շատ ենք հարգում ու սիրում մեր հայ կանանց, սակայն ամոթ է, էս ի~նչ տարբերություններ եք դնում: Սա ավելի շատ ընտրակաշառքի է նման»։
04.03.2020թ. ԱՀ գլխավոր դատախազությունից հիշյալ գրառումն ուղարկվել է ԱՀ ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների շուրջ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ կատարելու հանձնարարությամբ: