Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ ARMLUR.AM ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

30.03.2020թ. armlur.am կայքում հրապարակվել է մի հոդված` «Ահազանգ. Բալասանյանի կողմնակիցները մարում են գյուղացիների պարտքե՞րը» վերնագրով, որի համաձայն 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններին ներգրավված մի շարք սուբյեկտներ տարբեր համայնքներում մարում են քաղաքացիների պարտքերը՝ մասնավորապես նման գործողություններ կատարելով ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն և Վազգենաշեն համայնքներում (նյութի հղումը` այս հասցեով. https://armlur.am/983543/?fbclid=IwAR1mKxryj84VUE8A0FXtsChc90d7wRu_Bq8m_6vq_-YGsvmVskLTUSeAa78):
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակման մեջ առերևույթ տեղեկություններ կան ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների վերաբերյալ, ուստի դատախազության կողմից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնին տրվել է նկարագրված դեպքի շուրջ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: