Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՇՏԱԲԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

01.03.2020թ. զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տեղեկություն էր հրապարակվել Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա հարձակվելու, քարոզչական պաստառներն ու դրոշը պոկելու և հափշտակելու դեպքերի վերաբերյալ:
02.03.2020թ. ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ քրեադատավարական ստուգում կատարելու և դեպքի հանգամանքները պարզելու հանձնարարական: