Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱՏԱՐԵԼ Է ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՀ Ասկերանի շրջանի անչափահաս բնակիչ` 08.07.2011թ. ծնված Մհեր Ֆրնջյանի կողմից 2018թ. սեպտեմբեր ամսից մինչև  նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի ենթարկվելու եղանակով խոշտանգվելու և դրա հետևանքով վերջինիս առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառվելու փաստով, 2018թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ քր.օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 151032.18 քրեական գործը:

ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի անչափահաս բնակիչ` 22.04.2014թ. ծնված Նարե Ֆրնջյանին, իր մոր` Նինա Բագիրյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և համատեղությամբ բնակվող Կամո Բաբայանի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու եղանակով խոշտանգելու փաստի առթիվ 2019թ. փետրվարի 26-ին ԱՀ քր. օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է  թիվ 151005.19 քրեական գործը:

 

2019թ. փետրվարի 26-ին թիվ 151005.19 քրեական գործը միացվել է թիվ 151032.18 քրեական գործին`  նշված հանցագործությունները նույն անձի` Կամո Բաբայանի կողմից կատարված լինելու հիմքով, նախաքննությունը շարունակելով թիվ 151032.18 քրեական գործի վարույթում:

2019թ.  փետրվարի 26-ին,  սույն քրեական  գործով  ԱՀ քր. օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ԱՀ քր.օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման կասկածանքով, Կամո Բաբայանը ձերբակալվել է:

2019թ. մարտի 01-ին Կամո Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քր. օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ԱՀ քր.օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշյալ քրեական գործը 2019թ. մայիսի 10-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: