Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի կարգով թիվ 143041.19 քրեական գործն ըստ մեղադրանքի`  Էդգար Հակոբյանի, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, յոթ դրվագով, և Էդգար Խաչատրյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և  37-րդ հոդվածի 5-րդ մասով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, յոթ դրվագով, 23.01.2020թ.  ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է ԱՀ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժինը:      

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: