Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ` ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՏՈՒՄ

2018թ. նոյեմբերի 8-ին ժամը 15-00-ի սահմաններում Սարգիս Աղաջանյանը վարելով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գառնիկ Բաղրյանին պատկանող «ԶԻԼ»  մակնիշի 90 ՕՕ 219 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի  35-րդ կիլոմետրի հատվածում բախվելով Տիգրան Սարգսյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 35 DD 352 պետհամարանիշի ավտոմեքենային և չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն, խոշոր չափի գույք խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, 09.11.2018թ. «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերության Ստեփանակերտ քաղաքում գործող գործակալի մոտ կնքել է իր վարած տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր, որից հետո 12.11.2018թ. ժամը 14-ին «Արմենիա ինշուրանս» ԱՍՊԸ հայտնել վթարի մասին: Այնուհետև, 16.11.2018թ. «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Սարգսյանը դիմում է ներկայացրել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ` ավտոմեքենային պատճառված 867.000 ՀՀ դրամ վնասի հատուցումը ստանալու համար, մինչդեռ համաձայն «Հայաստանի ապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից հաստատված RL 1-001 կանոնների` նշված գումարը պետք է վճարեր «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը: Դրանով իսկ, Սարգիս Աղաջանյանը փորձել է «Արմենիա ինշուրանս» ԱՍՊ ընկերության հաշվին, անհիմն, ապօրինի ապահովել վթարված  «Մերսեդես Բենց»  ավտոմեքենայի վնասի հատուցումը,  սակայն նշված հանգամանքը պարզվել  է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ կողմից, և Ս. Աղաջանյանը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշյալ փաստով, ԱՀ քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  նախատեսված հանցագործության հատկանիշներով, 08.03.2019թ. հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժինը:

         

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: