Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ստեփանակերտ քաղաքի Իոսիֆյան փողոցի թիվ 33 տան բնակիչ Մարատ Օհանյանը շահադիտական դրդումներով, ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով միասնական դիտավորությամբ և պարբերաբար դրսևորած խաբեության եղանակով, 2018թ. մայիս ամսվա սկզբին Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում իբր հողամաս գնելու և հիշյալ հողամասի փաստաթղթերի ձևակերպման համար, Շուշի քաղաքի Պ.Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի բակում Աշոտ Հակոբյանից գումարը հետագայում վերադարձնելու կեղծ խոստումով ստացել է  48.490 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար, երկու օր անց` 96.980 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, ևս երկու օր անց` 96.980 ՀՀ դրամին համարժեք  200 ԱՄՆ դոլար` տասն օրվա ընթացքում ընդհանուր 242.450 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլարը վերադարձնելու պայմանով: Այնուհետև, նշված ժամկետը լրանալուց հետո, 2018թ. մայիս ամսվա վերջին Մ. Օհանյանը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Պետրոսյանին պատկանող <ՎԱԶ> 2121 մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է ք. Շուշի և հիշյալ ավտոմեքենան  1.000.000 ՀՀ դրամով վաճառելու կեղծ խոստումով Ա. Հակոբյանից ստացել է 242.450 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար` ավտոմեքենայի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու և վերջինիս անվամբ ձևակերպելու համար, մեկ միասնական դիտավորությամբ Ա.Վ.Հակոբյանից հափշտակելով ընդհանուր 484.900 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Նշված փաստերով, 26.02.2019թ. գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով /Խարդախություն/ հարուցվել  է քրեական գործ և ըստ ենթակայության ուղարկվել ոստիկանության քննչական վարչություն՝ վարույթ ընդունելու  և նախաքննությունը կազմակերպելու համար:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժինը:      

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: