Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Օ Ր Ե Ն Ք Ը 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 
Հոդված 1. 2001 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկել 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (լրացումներով եւ փոփոխություններով հանդերձ), այն վերանվանելով ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք՚ (այսուհետª օրենսգիրք)£
 
Հոդված 2. 2001 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչելª 
 
1. 1995 թվականի փետրվարի 14-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը. 
 
2. 1995 թվականի փետրվարի 14-ի ՙՁեռնարկությունների եւ ձեռնարկատիրական գործունեության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը. 
 
3. 1996 թվականի հունիսի 13-ի ՙԱնհատական (ընտանեկան) ձեռնարկությունների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը. 
 
4. 1999 թվականի հունվարի 13-ի ՙԱնշարժ գույքի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը£
 
Հոդված 3. Մինչեւ 2002 թվականի հունիսի 1-ը օրենսգրքին համապատասխանեցնել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերը£ 
 
Մինչեւ քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելըª դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին£ 
 
Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը հրապարակվածª Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության, նախարարությունների եւ պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչեւ համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը£
 
Հոդված 4. Օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետոª բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի£ 
 
Մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը ծագած պայմանագրային եւ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո£ 
 
Հոդված 5. Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում օրենսգրքի պահանջներին£
 
Հոդված 6. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից իրավաբանական անձինք կարող են ստեղծվել բացառապես օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպականիրավական ձեւերով£ 
 
Մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված ձեռնարկությունների այն կազմակերպականիրավական տեսակները, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով, մինչեւ 2004 թվականի դեկտեմբերի 31-ը ենթակա են վերակազմակերպման եւ գրանցման£ Նշված ժամկետում չվերակազմակերպվելու եւ չգրանցվելու դեպքում դրանք ենթակա են լուծարման£ 
 
Մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված եւ օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպականիրավական ձեւ ունեցող իրավաբանական անձինք մինչեւ 2004 թվականի դեկտեմբերի 31-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին եւ վերագրանցվեն£ Նշված ժամկետում չհամապատասխանեցված եւ չգրանցված հիմնադիր փաստաթղթերը համարվում են անվավեր£
 
Հոդված 7. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված իրավաբանական անձինք իրենց իրավական վիճակն օրենսգրքի նորմերին համապատասխանեցնելու նպատակով վերագրանցվելիս ազատվում են դրա համար վճարումներից£
 
Հոդված 8. Իրավաբանական անձանց գրանցման գործող կարգը պահպանվում է մինչեւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքը գործողության մեջ դնելը£
 
Հոդված 9. Գործարքների անվավերության հիմքերի եւ հետեւանքների մասին օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանիª ներառյալ միջնորդ դատարանի, կողմից քննվելու են 2001 թվականի հուլիսի 1-ից հետոª անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից£
 
Հոդված 10. Օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառվում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը£ 
 
Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու եւ դրա անվավերության հետեւանքները կիրառելու մասինª օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հայցի նկատմամբ, որի ներկայացման իրավունքը ծագել է մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը, կիրառվում է համապատասխան հայցի համար նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը£
 
Հոդված 11. Օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաեւ այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 2001 թվականի հուլիսի 1-ից առաջ եւ շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին£
 
Հոդված 12. Օրենսգրքով սահմանված պայմանագրերի առանձին տեսակների կնքման կարգը եւ ձեւը կիրառվում են այն պայմանագրերի նկատմամբ, որոնց կնքման առաջարկությունն արվել է 2001 թվականի հուլիսի 1-ից հետո£ 
 
Պայմանագրերի առանձին տեսակների բովանդակությունը սահմանող օրենսգրքի նորմերը կիրառվում են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո կնքված պայմանագրերի նկատմամբ£
 
Հոդված 13. Պայմանագրի կողմերի համար պայմանագրերի առանձին տեսակների լուծման հիմքերի, հետեւանքների եւ կարգի մասին օրենսգրքի պարտադիր նորմերը կիրառվում են նաեւ այն պայմանագրերի նկատմամբ, որոնք շարունակում են գործել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետոª անկախ դրանց կնքման տարվանից, ամսվանից եւ ամսաթվից£ 
 
Պայմանագրի կողմերի համար պարտադիր պայմանագրային պարտավորությունները խախտելու համար պատասխանատվության մասին օրենսգրքի նորմերը կիրառվում են, եթե համապատասխան խախտումները թույլ են տրվել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նման խախտումների համար պատասխանատվություն է նախատեսվել մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը կնքված պայմանագրերում£
 
Հոդված 14. Օրենսգրքի 903-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի գործողությունը տարածվում է նաեւ այն դեպքերի վրա, երբ ավանդներում դրամական միջոցները ներգրավվել են մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը եւ այդ կապակցությամբ ծագած հարաբերությունները պահպանվել են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո£
 
Հոդված 15. Օրենսգրքի 1063-րդ եւ 1064-րդ հոդվածների գործողությունը տարածվում է նաեւ այն դեպքերի վրա, երբ վնասը պատճառվել է մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչեւ 1998 թվականի հուլիսի 1-ը£
 
Հոդված 16. Օրենսգրքի 1078-1087-րդ հոդվածների գործողությունը տարածվում է նաեւ այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչեւ 1998 թվականի հուլիսի 1-ը£
 
Հոդված 17. Օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաեւ այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից եւ ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը£ 
 
 
 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ `                                                                                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ 
 
18 մայիսի 2001թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-144
 
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգում, որի կայքէջի էլէկտրոնային հասցեն է` www.laws.am