Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Ի ԼՐՈՒՄՆ WWW.BERDPRESS.INFO ԿԱՅՔՈՒՄ 13.11.2019Թ. ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

13.11.2019թ. www.berdpress.info ինտերնետային կայքում տեղեկատվություն էր հրապարակվել Ասկերանի շրջանի Հին Նորագյուղի տարածքում տեղակայված չգործող դպրոցի շենքի վերաբերյալ, որն առերևույթ պարունակում էր հափշտակության և գույքի ոչնչացման կամ վնասման հանցավոր արարքների առկայության մասին վկայող տվյալներ (Հղումը այստեղ` http://berdpress.info/news/1114-2019-11-13-14-05-37):

20.11.2019թ.  ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել էր ստուգումներ կատարել հիշյալ հրապարակման մեջ ներկայացված ենթադրյալ հանցավոր դեպքերի կապակցությամբ (Հղումը այստեղ` http://prosecutornk.am/արձագանք-www-berdpress-info-կայքի-հրապարակմանը/):

Հրապարակման մեջ ներկայացված փաստերի շուրջ կատարված դատավարական ստուգման արդյունքում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ գույքի ոչնչացում կամ վնասում, որի հետևանքով առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառվել) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ԱՀ քննչական կոմիտեն: