Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Ի ԼՐՈՒՄՆ <ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ> ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը ս.թ. հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ, որի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և տարվում է նախաքննություն, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը: