Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Ի ԼՐՈԻՄՆ` ՉՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ

ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի  կողմից իրականացված ստուգումների արդյունքում «Գուրգենչիկ Ծատրյան» ԱՁ-ում հայտնաբերվել է մեկ չձևակերպված վարձու աշխատող: Չձևակերպված վարձու աշխատող պահելու դեպքով հաղորդումը համապատասխան քննարկման  համար ուղարկվել ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
Քննարկման արդյունքում անհատ ձեռնարկատեր Գուրգենչիկ Ծատրյանը ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1655 հոդվածի առաջին մասով ենթարկվել է տուգանքի՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` կազմվել է արձանագրություն, ըստ որի խախտումը հայտնաբերած ամսում հիշյալ անձը պարտավոր է հաշվարկել և  վճարել պարտադիր սոցիալական վճար՝  60.000 ՀՀ դրամի չափով: