Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԻՐԱՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏԸ

2019թ. հունիսի 27-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 11/1 հասցեում տեղակայված գազալցակայանի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Գարուն Գրիգորյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 11 LU  334 պետհամարանիշի ավտոմեքենան և Արա Հովհաննիսյանի վարած «Հայասա» մոդելի 4280 AU տրանզիտ համարանիշի մոտոցիկլետը, որի հետևանքով վերջինիս ուղևոր Ջուլիաննա Գալինսկայան ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ էլ 28.06.19թ.  մահացել է:

2019թ. հունիսի 28-ին հարուցվել է քրեական գործ ԱՀ  քր.օր-ի 253-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացնում Ստեփանակերտ քաղաքի  դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: