Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԷՐԻԿ   ԲԵՆԻԱՄԻՆԻ ՎԵՐԴԻՅԱՆ  

Ծնվել է 1977թ. մարտի 28-ին Ստեփանակերտ քաղաքում:

1984թ ընդունվել և 1994թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ  3 միջնակարգ դպրոցը:

2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:  Նույն թվականից աշխատում է ԱՀ դատախազության համակարգում` տարբեր պաշտոններում:

Եղել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի օգնականը, ավագ օգնականը, տեղակալը:

2011 թվականի հունվարից մինչև  2018 թվականի մարտ ամիսը եղել է Ստեփանակերտ քաղաքի դատախազը: 2018 թվականի մարտի 2-ից զբաղեցնում է Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնը:

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: