Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԶՐԿԵԼ Է ԿՅԱՆՔԻՑ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՏՈՒՆԸ ՀՐԿԻԶԵԼ

2018թ. հոկտեմբերի 01-ին, ժամը 02:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Էրիկ Առուստամյանը  ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով մուտքի բաց դռնով ապօրինի մուտք է գործել Մեծ շեն համայնքում տեղակայված Վալերի Ղուկասովի առանձնատուն, որտեղ վերջինիս ննջասենյակում գումար փնտրելու ժամանակ նկատելով, որ Վ. Ղուկասովն արթնանում է, դիտավորությամբ վերջինիս կյանքից զրկելու համար, իր հետ նախապես բերված փայտով մեկ անգամ հարվածել է Վ. Ղուկասովի գլխին: Այնուհետև, նույն սենյակում հայտնաբերված կացնով ևս 3-4 անգամ հարվածել է Վ. Ղուկասովի գլխին: Ստացված` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ղուկասովը տեղում մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Է. Առուստամյանը հրկիզել է առանձնատունը` նույն սենյակի կենտրոնական հատվածում վառելով գետնին ընկած տարբեր կտորից նյութեր: Վերջինիս կամքից անկախ հանգամանքներում, սակայն, տունը այրվել է մասնակի, քանի որ  ոստիկանության ծառայողների կողմից կրակը հայտնաբերվել ու մարվել է:

Նշված փաստով 01.10.2018թ. ԱՀ  ՔՕ 103-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:  Իսկ 07.10.18թ. Էրիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել  ԱՀ ՔՕ 103-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 33/183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 33/191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: